Symantec | Broadcom

Մենյու

Symantec Data Loss Prevention

Symantec Data Loss Prevention — վերջնակետերում, փոստում, համացանցում և պահուստարաններում գաղտնի տեղեկատվության արտահոսքի ռիսկերը նվազագույնի հասցնելու համակարգ: Ներառում է պատկերների մեջ գաղտնի տեղեկատվության ճանաչման մոդուլ, ինչպես նաև օգտատերերի վարքագծի վերլուծության համակարգ (Information Centric Analytics) (UBA): DLP-ի միասնական քաղաքականությունը կիրառվում է DLP-ի հայտնաբերման բոլոր մոդուլների համար: Համակարգի սերվերները մատակարարվում են որպես ծրագրակազմ Microsoft Windows և Linux սերվերների համար, իսկ «ագենտ»-ները Microsoft Windows-ի և Mac OS-ի համար:

Որքա՞ն հաճախ է ընկերությունը կամ պարզապես տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու անձը հարցնում ինքն իրեն, թե որքանով է կարևոր ենթակառուցվածքում տվյալների արտահոսքի պաշտպանության համակարգ ունենալը:

Իմ դեպքը չէ!

Փորձեք ինքներդ ձեզ պատասխանել հետևյալ հարցերին և վերջապես պատկերացրեք, թե որքանով եք վերահսկում իրավիճակը, հետևաբար՝ ձեր կազմակերպության գաղտնի տվյալների վերաբերյալ տեղեկատվությանը։

Եվ այսպես…

  • Որտեղ են պահվում տվյալները և ինչպես եք հետևում դրանց, ինչպես են դրանք օգտագործվում:
  • Ինչպե՞ս և ի՞նչ միջոցներով եք պաշտպանելու կարևորագույն տվյալները թիրախային հսկողությամբ և քաղաքականությամբ՝ հիմնված օգտատերերի ռիսկի և գաղտնիության մակարդակի վրա:
  • Ինչպե՞ս եք բացահայտում ռիսկային վարքագիծը՝ անզգույշ, վտանգված կամ չարամիտ օգտատերերին կանգնեցնելու համար:
  • Ինչպե՞ս եք պաշտպանում ցանցում և ցանցից դուրս գտնվող վերջնակետերում օգտագործվող տվյալները, և ինչպե՞ս եք ապահովում անվտանգ հեռավար աշխատանքը:
  • Ինչպե՞ս եք նույնականացնում ոչ ակտիվ տվյալները, որոնք պահվում են ֆայլային սերվերներում, վերջնակետերում, ֆայլերի ընդհանուր պահոցներում, տվյալների բազաներում, SharePoint-ում և այլն:
  • Ինչպես եք իրական ժամանակում վերահսկում էլփոստի և վեբ համացանցի հոսքերը և ինչ անհապաղ միջոցներ ձեռնարկում՝ կանխելու տեղեկատվության պատահական բացահայտումն ու հրապարակումը:
  • Ինչպե՞ս է կազմակերպությունը համապատասխանում տվյալների պաշտպանության համաշխարհային կանոնակարգերին և ստանդարտներին:
  • Որքանո՞վ է ներկայումս հնարավոր, հաշվի առնելով ամպային լուծումների անցումը, անխափան կերպով ընդլայնել ամպում տվյալների կորստի կանխարգելման հնարավորությունները՝ առանց տարբեր քաղաքականությունների կիրառման:

Հարցե՞ր, է՞լի հարցեր…

Ընդհանուր առմամբ, համակարգ, որը նախատեսված է տվյալների արտահոսքից պաշտպանելու համար,նույն ինքը՝ DLP, ըստ բովանդակության անվտանգության տեխնոլոգիա է, որը պատասխանում է վերը նշված բոլոր հարցերին:

Եվ դրանց պատասխանելու համար Symantec-ը օգտագործում է տեխնոլոգիաներ՝ հայտնաբերելու ամպում կամ ներքին միջավայրում պահվող տվյալները․ մեքենայական ուսուցում, մատնահետքեր վերցնելը, կորպորատիվ ցանցի ներսում և դրսում տվյալների օգտագործման մոնիտորինգ և հայտնաբերման այլ առաջադեմ հնարավորություններ՝ տվյալները առավելագույն ճշգրտությամբ դասակարգելու և տեղեկատվությունը արտահոսքից կամ գողությունից պաշտպանելու համար:

Ինչու՞ հենց Symantec:

Symantec-ի առաջատար լուծումն ընդլայնում է իր շրջանակը՝ ներառելով ամպային միջավայրերը: Այսպիսով, Symantec DLP-ն ընդլայնել է անվտանգության քաղաքականության կիրառման սահմանները՝ համեմատած մրցակիցների հետ: Սեփականության ընդհանուր ցածր արժեքով Symantec DLP-ն ապահովում է միջադեպերի և քաղաքականության կառավարման ինտուիտիվ գործիքներ, տվյալների փոխանցման բոլոր հնարավոր ուղիների համար։

Ծրագրային արտադրանքի մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել Broadcom կայքում:

Հարցեր ունե՞ք։ Սիրով կպատասխանենք

  • Symantec | Broadcom-ի լուծումների հետ կապված հարցերի դեպքում. info@mont.am

Պրոդուկտները կատալոգում

Առցանց պատվերներ տեղադրելու համար անցեք կատալոգին

Անցնել Կատալոգին
Աջակցության ծառայություն
Հարցեր առաջացան