Ընկերության մասին

MONT Հայաստանը իր գործունեությունը սկսել է 2008 թվականին և ներկայումս հանդիսանում է Հայաստանում ծրագրային ապահովման խոշորագույն դիստրիբյուտորներից մեկը։

MONT Հայաստանը մտնում է MONT ընկերությունների խմբի մեջ, որի շտաբ կենտրոնակայանը գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում:

MONT-ն այսօր

  • 100+ գործընկերներ, ներառյալ առաջատար համակարգային ինտեգրատորներ՝ մի քանի հազար աշխատակիցներով, և փոքր ընկերություններ, որոնցում մեկ անձ հաճախ կատարում է տնօրենի, գնումների մենեջերի և մանրածախ վաճառողի գործառույթները: Մենք ձգտում ենք ապահովել նույն բարձր մակարդակի ծառայություններ բոլոր գործընկերների հետ աշխատելիս: MONT Հայաստանը մոտեցում կգտնի բոլորի համար։
     
  • Լայն ապրանքատեսականի, որը ներառում է ինչպես վաղուց և շատ հայտնի ծրագրային արտադրանք, այնպես էլ լուծումներ շուկայի շատ երիտասարդ և հեռանկարային խաղացողներից: Բարդ նախագիծ հաճախորդի մո՞տ․ MONT Հայաստանը միշտ ունի ճիշտ լուծում:
     
  • Տեխնիկական փորձաքննություն և խորհրդատվություն: MONT Հայաստանի հավաստագրված մասնագետները մասնագիտական աջակցություն են ցուցաբերում մի շարք հարցերի վերաբերյալ՝ սկսած ծրագրային ապահովման լիցենզավորման կանոններից մինչև իրավական աջակցություն: Բարդ խնդի՞ր․ MONT Հայաստանը կօգնի։
     

Բիզնեսի հիմնական ուղղությունները.

  • Դասական դիստրիբուցիա․լիցենզիաների մատակարարում ավանդական սխեմայով (պատվեր հաճախորդից, դիստրիբյուտորի մոտ պատվերի տեղադրում, արտադրողի պահեստից բարձում, առաքում գործընկերոջը, հաճախորդի մոտ տեղադրում)
     
  • Փորձագիտական լուծումներ․ ծրագրային ապահովման արտադրանքների և լուծումների համալիր մատակարարում, ինչպես նաև նախագծերի նախնական վաճառք, տեխնիկական և սպասարկման աջակցություն
     
  • Ամպային դիստրիբուցիա․ ավտոմատացված Cloud Distribution հարթակ ամպային ծառայությունների վաճառքի համար, որը գործընկերներին տրամադրում է հաճախորդների բաժանորդագրությունների 100% վերահսկողություն և կառավարում
     
  • Էլեկտրոնային դիստրիբուցիա․ ծրագրային ապահովման վաճառքի ալիք, որը թույլ է տալիս էլեկտրոնային բանալիներ առաքել անմիջապես արտադրողից առցանց՝ օգտագործելով MONT Webstore տեխնոլոգիական հարթակը
     
Աջակցության ծառայություն
Հարցեր առաջացան