Գործընկերային ծրագիր MONT Հայաստան 2022

Ներբեռնել փաստաթղթի ամբողջական տեքստը pdf-ով ռուսերեն լեզվով (PDF)

Ներբեռնել փաստաթղթի ամբողջական տեքստը pdf-ով հայերեն լեզվով (PDF)

Բովանդակություն

Ինչու «MONT»

MONT ընկերությունը հանդիսանում է 50 և ավելի ծրագրային ապահովում արտադրող աշխարհահռչակ ընկերությունների պաշտոնական դիստրիբուտոր:

Հայաստանում ծավալում է գործունեություն սկսած 2010թ․-ից և ներգրավված է Հ․Հ․ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկի մեջ։

Համագործակցում է շուրջ 90 ակտիվ գործընկերների հետ, ունի վստահություն և խորը համագործակցություն շուկայում առկա գրեթե բոլոր պատվիրատուների հետ:

Ունի պրոֆեսիոնալ թիմ, 120-ից ավելի իրագործված բարդ մասնագիտական նախագծեր, իրականացված 200-ից ավելի տեխնիկական և ուսուցողական միջոցառումներ Հ․Հ․ տարածքում, 300-ից ավելի տեխնիկական և ուսուցողական վեբինարներ։

MONT-ը դիստրիբուցիա է մարդկային դեմքով։

Ինչպես դառնալ գործընկեր

Գործընկերության հավակնող ընկերությունը պետք է ծավալի գործունեություն ՏՏ ոլորտում, և անցնի գրանցման գործընթաց:

Գրանցման կարգ․

  • անհրաժեշտ է լրացնել գրանցման ձևը հետևյալ հղումով և հետևել հետագա հրահանգներին
  • ընկերությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում կստանա ծանուցում նախնական հաստատման կամ մերժման վերաբերյալ
  • դրական ծանուցում ստանալու պարագայում ընկերությանը կտրամադրվի համագործակցության պայմանագրի 2 օրինակ, որին անհրաժեշտ է ծանոթանալ, կնքել, մակագրել և մեկ օրինակը վերադարձնել MONT ընկերությանը
  • MONT գործընկերոջը կտրամադրվի գործընկերոջ կարգավիճակի պաշտոնական վկայագիր, ինչպես նաև մուտք դեպի պորտալի անձնական հաշիվ:

Ծրագրի նպատակ

Ծրագրի նպատակն է պարգևատրել գործընկեր կազմակերպություններին վաճառքի ծավալների համար, նպաստել փորձագիտական գիտելիքների բարելավմանը, բարձրացնել փոխգործակցության որակը և նպաստել համատեղ բիզնեսի զարգացմանը։

Գործընկերության կարգավիճակներ

Առկա են անդամակցության չորս կարգավիճակներ, որոնք համապատասխանեցված են գործընկեր կազմակերպության կատարած շրջանառության ծավալներին, գործարքների և արտադրողների քանակական ցուցանիշներին, ինչպես նաև մասնագիտական որակավորման և այլ ցուցանիշներին:

Գործընկերների դասակարգումը ըստ կարգավիճակների․

  • Register — կազմակերպություններ, որոնք հիմնականում և հատկապես զբաղվում են պերսոնալ կամ փոքր բիզնեսի համար նախատեսված լուծումների վաճառքներով
  • Silver — կազմակերպություններ, որոնք տիրապետում են և ունեն վաճառքի (Sale) (տես աղյուսակ 1, կետ 1․3) մասնագիտացված որակավորում, հիմնականում և հատկապես զբաղվում են միջին բիզնեսի համար նախատեսված լուծումների վաճառքներով
  • Gold — կազմակերպություններ, որոնք տիրապետում են և ունեն վաճառքի (Sale) և տեխնիկական վաճառքի (PreSale) մասնագիտացված որակավորում, հիմնականում և հատկապես զբաղվում են միջին և մեծ բիզնեսի համար նախատեսված լուծումների վաճառքներով
  • Platinum — կազմակերպություններ, որոնք տիրապետում են և ունեն վաճառքի (Sale), տեխնիկական վաճառքի (PreSale) և տեխնիկական մասնագիտացված որակավորում, հիմնականում և հատկապես զբաղվում են մեծ բիզնեսի համար նախատեսված լուծումների վաճառքներով, տիրապետում են լուծումների փորձնական շահագործման ներդրման և հետվաճառքային սպասարկման հմտություններին

Գործընկերության առավելություններ

Կախված գործընկերոջ կարգավիճակից գործում են կարգավիճակով սահմանված արտոնություններ․

Register

  • վճարման տարաժամկետում 5 օրացույցային օրով
  • ինֆորմացիոն աջակցություն նախավաճառքային և հետ վաճառքային պրոցեսներում

Silver

  • վճարման տարաժամկետում 10 օրացույցային օրով
  • պարգևավճար կատարված շրջանառության 1%-ի չափով (առանց ԱԱՀ-ի)*
  • աջակցություն նախավաճառքային և հետ վաճառքային պրոցեսներում
  • ինֆորմացիոն և մարքեթինգային աջակցություն գործընկերոջ միջոցառումների կազմակերպմանը
  • MONT ընկերության կողմից գեներացված պրոյեկտների տրամադրում ըստ առաջնահերթության (տես աղյուսակ)

Gold

  • վճարման տարաժամկետում 15 օրացույցային օրով
  • պարգևավճար կատարված շրջանառության 1,5%-ի չափով (առանց ԱԱՀ-ի)*
  • աջակցություն նախավաճառքային և հետ վաճառքային պրոցեսներում
  • կարգավիճակով սահմանված աշխատակցի սերտիֆիկացման քննական պրոցեսին մասնակցելու ծախսերի համաֆինանսավորում 25%-ի չափով
  • ինֆորմացիոն և մարքեթինգային աջակցություն գործընկերոջ միջոցառումների կազմակերպմանը
  • MONT ընկերության կողմից գեներացված պրոյեկտների տրամադրում ըստ առաջնահերթության (տես աղյուսակ)

Platinum

  • վճարման տարաժամկետում 22 օրացույցային օրով
  • պարգևավճար կատարված շրջանառության 2%-ի չափով (առանց ԱԱՀ-ի)*
  • աջակցություն նախավաճառքային և հետ վաճառքային պրոցեսներում
  • կարգավիճակով սահմանված աշխատակցի սերտիֆիկացման քննական պրոցեսին մասնակցելու ծախսերի համաֆինանսավորում 50%-ի չափով
  • գործընկերոջ միջոցառումների կազմակերման համաֆինանսավորման հնարավորություն, MONT ընկերության և գործընկերոջ միջև համագործակցության արտադրողների շրջանակում
  • գործընկերոջ աշխատակցի աշխատավարձի համաֆինանսավորում MONT ընկերության կողմից առաջարկվող ուղղությունների զարգացման համար առանձնացված աշխատակից ունենալու, ինչպես նաև սահմանված KPI -ը կատարելու պարագայում
  • MONT ընկերության կողմից գեներացված պրոյեկտների տրամադրում ըստ առաջնահերթության (տես աղյուսակ)

* Կարգավիճակով սահմանված պարգևավճարները տրամադրվում են վճարումները սահմաված ժամկետներում կատարելու, ինչպես նաև եռամսյակային պլանը առնվազն 90% կատարելու պարագայում

Պահանջներ և հնարավորություններ

Գործընկերոջ կարգավիճակից կախված սահմանված են հետևյալ պարտավորությունները․

Register

  • ՏՏ ոլորտում գործունեության ծավալում

Silver

  • ապահովել կարգավիճակով սահմանված տարեկան շրջանառություն անցումային շեմը՝ 10․000․000 առանց ԱԱՀ
  • կատարել եռամսյակում առնվազն 2 գործարք, առնվազն 2 տարբեր արտադրողներով
  • տրամադրել կանխատեսվող պրոյեկտների և լիդերի վերաբերյալ տեղեկատվություն (Pipeline), առնվազն ամսվա ընթացքում մեկ անգամ
  • կատարել եռամսյակային շրջանառության անհատական սահմանված շեմի* առնվազն 90%-ը (առանց ԱԱՀ-ի), համապատասխան պարգևավճար ստանալու համար
  • ունենալ Sale որակավորված մասնագետ **
  • սեփական կայքում և սոց․ էջերում տեղեկության առկայություն այն ուղություններով, որոնց շրջանակներում կա համագործակցություն MONT ընկերության հետ (հրապարակման նյութերը տրամադրվում են MONT ընկերության կողմից)

Gold

  • ապահովել կարգավիճակով սահմանված տարեկան շրջանառություն անցումային շեմը՝ 20․000․000 առանց ԱԱՀ
  • կատարել եռամսյակում առնվազն 4 գործարք, առնվազն 4 տարբեր արտադրողներով
  • տրամադրել կանխատեսվող պրոյեկտների և լիդերի վերաբերյալ տեղեկատվություն (Pipeline), առնվազն ամսվա ընթացքում մեկ անգամ
  • կատարել եռամսյակային շրջանառության անհատական սահմանված շեմի* առնվազն 90%-ը (առանց ԱԱՀ-ի), համապատասխան պարգևավճար ստանալու համար
  • ունենալ Sale որակավորված մասնագետ **
  • ունենալ PreSale որակավորված մասնագետ **
  • • սեփական կայքում և սոց․ էջերում տեղեկության առկայություն այն ուղություններով, որոնց շրջանակներում կա համագործակցություն MONT ընկերության հետ (հրապարակման նյութերը տրամադրվում են MONT ընկերության կողմից)

Platinum

  • ապահովել կարգավիճակով սահմանված տարեկան շրջանառություն անցումային շեմը՝ 40․000․000 առանց ԱԱՀ
  • կատարել եռամսյակում առնվազն 6 գործարք, առնվազն 6 տարբեր արտադրողներով
  • տրամադրել կանխատեսվող պրոյեկտների և լիդերի վերաբերյալ տեղեկատվություն (Pipeline), առնվազն ամսվա ընթացքում մեկ անգամ
  • կատարել եռամսյակային շրջանառության անհատական սահմանված շեմի* առնվազն 90%-ը (առանց ԱԱՀ-ի), համապատասխան պարգևավճար ստանալու համար
  • ունենալ Sale որակավորված մասնագետ **
  • ունենալ PreSale որակավորված մասնագետ **
  • ունենալ որակավորված տեխնիկական մասնագետ **
  • • սեփական կայքում և սոց․ էջերում տեղեկության առկայություն այն ուղություններով, որոնց շրջանակներում կա համագործակցություն MONT ընկերության հետ (հրապարակման նյութերը տրամադրվում են MONT ընկերության կողմից)

* Յուրաքանչյուր գործընկերոջ համար սահմանվում է շրջանառության անհատական շեմ, որի հիմքում նախորդ տարվա կատարած շրջանառության ցուցանիշն է կարգավիճակով սահմանված տոկոսային աճով, համաձայն «Կարևոր է իմանալ» ներկայացված նկարագրության:

** Որակավորման սերտիֆիկացման ձևաչափը առաջարկվում է MONT ընկերության կողմից, համաձայն իր կամ արտադրողի պահանջների:

Կարևոր է իմանալ

  • ցանկացած կազմակերպություն, որը «Ինչպես դառնալ գործընկեր» կետում նշված կարգով կանցնի գրանցման գործընթաց, կանխադրված ստանում է Register կարգավիճակ
  • արդեն իսկ գործընկեր հանդիսացող կազմակերպությունները կարող են ստանալ Silver, Gold կամ Platinum կարգավիճակ, ներկայացված աղյուսակ 1-ում առաջադրված կետերին համապատասխանելու պարագայում
  • կարգավիճակը և շրջանառության շեմը հաստատվում է MONT ընկերության յուրաքանչյուր հաշվետու ֆինանսական տարվա սկզբին (ապրիլի 1)
  • տարեկան շրջանառության շեմը յուրաքանչյուր գործընկերոջ համար սահմանվում է անհատապես, որպես հիմք ընդունելով նախորդ տարվա շրջանառության ցուցանիշները կարգավիճակով սահմանված տոկոսային աճով, (տես աղյուսակ, կետ 2․3․)
  • սահմանված տարեկան շեմը բաժանվում է 4 եռամսյակնային շեմերի ըստ MONT ընկերության առաջարկի, սակայն ենթակա է փոփոխման ըստ գործընկերոջ հայեցողության, ապրիլ ամսվա ընթացքում
  • • գործընկերոջը կտրամադրվի պարգևավճար (տես աղյուսակ, կետ 3․2․) սահմանված եռամսյակային շրջանառության շեմը առնվազն 90%-ով կատարելու, ինչպես նաև նշված պարտավորությունները կատարելու դեպքում (տես աղյուսակ, բաժին 2)

Աղյուսակ

ԿԵՏ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆԵՐ
REGISTER SILVER GOLD PLATINUM
1․ ՊԱՅՄԱՆՆԵՐ
1․1 Շրջանառության անցումային շեմ (առանց ԱԱՀ) ՏՏ ոլորտում գործունե-ության ծավալում 10․000․000 դրամ 20․000․000 դրամ 40․000․000 դրամ
1․2 Գործարքների քանակ յուրաքանչյուր եռամսյակում առնվազն 2 4 6
1․3 Արտադրողների քանակ գործարքներում տարեկան առնվազն 2 4 6
1․4 Աշխատակցի մասնագիտացված որակավորում
(ձևաչափը առաջարկվում է MONT ընկերության կողմից, համաձայն իր կամ արտադրողի պահանջների)
Sale Sale Sale
PreSale PreSale
Technical
2․ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2․1 Կանխատեսվող պրոյեկտների եւ լիդերի վերաբերյալ տեղեկություն (Pipeline) այո այո այո
2․2 Սեփական կայքում տեղեկության առկայություն այն ուղություններով, որոնց շրջանակներում կա համագործակցություն այո այո
2․3 Շրջանառության շեմի սահմանում նախորդ տարվա համեմատ +10% +15% +20%
3․ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
3․1 Վճարման տարաժամկետում 5 օր 10 օր 15 օր 22 օր
3․2 Պարգեւավճար ըստ կատարված շրջանառության (առանց ԱԱՀ) 1% 1,5% 2%
3․3 Աջակցություն նախավաճառքային եւ հետ վաճառքային բոլոր պրոցեսներում այո այո այո այո
3․4 Սերտիֆիկացման ծախսերի համաֆինանսավորում 25% 50%
3․5 Աջակցություն մարքեթինգային ակտիվություններին Ինֆորմացիոն Ինֆորմացիոն Համաֆինանսավորում
3․6 MONT ընկերության կողմից առաջարկվող ուղղությունների զարգացման համար առանձնացված աշխատակից ունենալու պարագայում աշխատավարձի համաֆինանսավորում
3․7 Դիստրիբուտորի կողմից գեներացված պրոյեկտների տրամադրում 3 առաջնահերթություն 2 առաջնահերթություն 1 առաջնահերթություն
Աջակցության ծառայություն
Հարցեր առաջացան