MONT-ը որպես CyberGEN 2024-ի հիմնական գործընկերներից մեկը

24.06.2024 Տպել նորությունը

2024թ. մայիսի 22-24-ը MONT ընկերությունը մասնակից է եղել «CyberGEN 2024» համաժողովին որպես գործընկեր և ներկայացել է Trend Micro-ի IR և Professional Services տնօրեն` Նիկոլայ Ռոմանովի հետ միասին, ով համաժողովին ելույթ ունեցավ որպես խոսնակ:

CyberGEN 2024

Համաժողովը իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ Կենտրոնական Բանկի կողմից՝ Հայաստանի Տեղեկատվական Համակարգերի Գործակալության աջակցությամբ: MONT ընկերությունը անմասն չի մնում ոլորտի այս կարևորագույն իրադարձությանը և հանդես է գալիս որպես CyberGEN նախաձեռնության հիմնական գործընկերներից մեկը:

Միջոցառմանը հավաքվել էին խոսնակներ աշխարհի ամենահայտնի ընկերություններից և մասնագետներ Հայաստանի և աշխարհի 15 երկրների մասնավոր ու պետական կազմակերպություններից, որպեսզի կարողանան հարձակումների նկատմամբ կայուն դարձնել Հայաստանի թե՛ ֆինանսական և թե՛ պետական համակարգերը:

Ուրախ ենք մեր մասնակցությունն ու ներդրումը ունենալ Հայաստանում կիբեռանվտանգության ոլորտում բարելավման գործընթացին, շնորհիվ հուսալի գործընկերների և համախոհների համատեղ ջանքերի։

Աջակցության ծառայություն
Հարցեր առաջացան