MONT Competency Center — առաջին ուսումնական կենտրոնը Հայաստանում

17.06.2024 Տպել նորությունը

Հայաստանում ծրագրային ապահովման խոշորագույն դիստրիբյուտորներից մեկը՝ MONT ընկերությունը, ով իր գործունեությունը սկսել է դեռ 2008 թվականին, ձեռնամուխ եղավ MONT Competency Center թրեյնինգ և սերտիֆիկացման կենտրոնի ստեղծմանը, որի բացման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ 2024թ․-ի Մայիսի 17-ին։

MONT Competency Center-ը նորարարական կրթական կենտրոն է, որը նախատեսված է տեղեկատվական տեխնոլոգիաների և անվտանգության ոլորտում մասնագետների պատրաստման և կատարելագործման համար, համագործակցում է ՏՏ և կիբերանվտանգության առաջատար արտադրողների հետ, ինչը թույլ է տալի տրամադրել արդի և պրոֆեսիոնալ կրթական ծրագրեր։

MONT Competency Center-ը տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբերանվտանգության ոլորտում առաջին կրթական կենտրոնն է Հայաստանում, որի առաքելությունն է ապահովել բարձրորակ կրթական և վերապատրաստման ծրագրեր ՏՏ արտադրողների լուծումների համար, ինչպես նաև բարձրացնել կիբերանվտանգության ոլորտի մասնագետների գիտելիքներն ու հմտությունները։

MONT Competency Center-ի վերապատրաստման ծրագրերը մատուցվում են ՏՏ և կիբերանվտանգության ոլորտում մեծ փորձ ունեցող փորձառու հրահանգիչների կողմից: Նրանք խորը գիտելիքներ ունեն ժամանակակից տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության մեթոդների վերաբերյալ։ Կենտրոնը առաջարկում է վերապատրաստման ծրագրերի լայն շրջանակ, ներառյալ ՏՏ արտադրողների լուծումների դասընթացներ, նոր տեխնոլոգիաների ներդրման դասընթացներ, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության մասնագիտացված դասընթացներ։

Դասընթացներն ավարտելուց հետո մասնակիցները ստանում են պաշտոնական վկայականներ: Սա կօգնի բարձրացնել նրանց որակավորումն ու կարգավիճակը աշխատաշուկայում և բարելավել կարիերայի հեռանկարները։

MONT Competency Center-ում ուսումնառության հիմքում են գործնական փորձը և լաբորատոր վարժությունները: Սա թույլ է տալիս ուսանողներին համախմբել տեսական գիտելիքները, սովորել, թե ինչպես լուծել իրական խնդիրները և պատրաստ լինել աշխատանքային միջավայրում իրական իրավիճակներին։ Կենտրոնը միշտ հետևում է ՏՏ և կիբերանվտանգության աշխարհի վերջին միտումներին և դարձնում հասանելի նորագույն տեխնոլոգիաները և դասավանդման մեթոդները՝ ուսանողներին մեկ քայլ առաջ պահելու համար։

MONT Competency Center-ը ներառում է՝

  • Բարձր որակավորում ունեցող թիմ
  • Վենդորների կողմից լուծումների ցուցադրման հարթակ
  • Լաբորատորիաներ վենդորների արտադրանքի փորձարկման համար
  • Պիլոտների իրականացում
  • Ուսումնական տարածք տեխնիկական մասնագետների պատրաստման համար
  • Հավաստագրման կենտրոն
  • Տեխնիկական խորհրդատվություն
  • Ինչպես նաև Coworking Place, որտեղ IT մասնագետները կարող են կազմակերպել քննարկումներ, իրականացնել հանդիպումներ, փորձարկել առաջատար արտադրողների կողմից ներկայացված ծրագրակազմը, դիմել մասնագիտական խորհրդատվության և պարզապես աշխատել տրամադրող միջավայրում։
     

Բացահայտե՛ք տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբերանվտանգության ոլորտում հնարավորությունների աշխարհը MONT Իրավասությունների Կենտրոնի հետ միասին։

Աջակցության ծառայություն
Հարցեր առաջացան