Windows 11-ը հասանելի կլինի 2021 թվականի հոկտեմբերի 5-ից

15.09.2021 Տպել նորությունը

Microsoft-ը հայտարարել է նոր Windows 11-ի թողարկման ամսաթիվը՝ 2021 թվականի հոկտեմբերի 5։ Այդ օրվանից Windows 11-ի անվճար թարմացումը հասանելի կլինի պահանջներին համապատասխանող Windows 10-ով համակարգիչների համար, իսկ նոր Windows 11-ով համակարգիչները հասանելի կլինեն գնման համար:

Իմացեք ավելին նոր համակարգի հիմնական հնարավորությունների մասին.

Աշխատակիցների ավելի բարձր արտադրողականություն

Պարզ և հզոր փոխգործակցությունը օգտատիրոջ հետ, կօգնի աշխատակիցներին կենտրոնանալ իրենց աշխատանքի վրա և հասնել ավելի լավ արդյունքների: Օպտիմիզացված ինտերֆեյսը օգնում է «մաքրել ալիքը» ամեն ինչ ավելորդից և նվազեցնել կոգնիտիվ բեռը: Հավելվածները էկրանին ամրացնելու և անհատականացված վիջեթները օգնում են ձեզ կազմակերպել ձեր աշխատանքը: Աշխատանքային հոսքերը կարող են ավտոմատացվել հենց աշխատասեղանից:

Ավելի սերտ համատեղ աշխատանք

Նոր օպերացիոն համակարգը ներառում է ինտեգրում Microsoft Teams1 -ի հետ՝ արդյունավետ համագործակցության համար: Հանդիպումները և կոնտենտի ընդհանուր մատչումն ավելի է հեշտացել: Խոսափողը միանում և անջատվում է հենց առաջադրանքների տողց: Ֆոնի ավտոմատ մշուշումը և աղմուկի նվազեցումը օգնում են ձեզ ամբողջությամբ կենտրոնանալ զրույցի վրա՝ չշեղվելով կողմնակի գործոններից:

Հեշտ անցում ՏՏ մասնագետների համար

Հավելվածների համատեղելիությունը և ամպային կառավարումը կօգնի հաճախորդներին անխափան կերպով տեղափոխել նոր համակարգ: Նրանք կկարողանան վստահորեն հարմարվել նոր հնարավորություններին՝ իմանալով, որ Windows 10-ի իրենց սիրելի հավելվածներն ու կառավարման գործիքները հասանելի կլինեն իրենց համար Assure ծառայության շնորհիվ: Windows 11-ն առաջարկում է նաև ավելի մեծ վերահսկողություն թարմացումների նկատմամբ և համակարգիչները հեռակա կարգով գործարկելու հնարավորություն՝ համաձայն ընկերության քաղաքականության:

Անվտանգություն բոլորի համար

Օգնեք պաշտպանել հաճախորդների տվյալները և մուտքը «Zero Trust» մոդելին պատրաստ օպերացիոն համակարգով։ Ուժեղ ներկառուցված անվտանգությունը (ներառյալ ապարատային մեկուսացումը, գաղտնագրումը և վնասակար ծրագրերի դեմ պայքարը) ապահովում է նրանց բիզնեսի և անձնական տեղեկատվության անվտանգությունը: Հեշտությամբ պաշտպանեք օգտվողի ինքնությունը առանց գաղտնաբառերի:

Ինչ վերաբերում է Windows 10-ին․

Քանի դեռ օգտվողները տեղափոխվում են Windows 11, Windows 10 սարքավորումները կշարունակեն թարմացումներ ստանալ և արդյունավետ ու անվտանգ աշխատել:

Կարդացեք ավելին վենդորի կայքում․ Նոր Windows 11 բիզնեսի համար — Microsoft (microsoft.com)

1 Microsoft Teams Business Features լիցենզիան վաճառվում է առանձին

Աջակցության ծառայություն
Հարցեր առաջացան